2. Սերը որպես գոյատևման միջոց
Երկարաժամկետ զույգեր կազմող կենդանիների մոտ գոյություն ունի հարաբերությունների երեք փուլ․ ցանկություն, հրապուրանք և կապվածություն։ Ցանկությունը դա ինչ-որ մեկին չուղղորդված սեքսուալ դրայվ է։ Հրապուրանքը դա փաստացի օբյեկտի վրա կենտրոնանալն է։ Կապվածությունը՝ ամուր կապ է, որն ուղղորդված է բազմանալու երկարաժամկետ ծրագին։
Գիտնականները համոզված են, որ մարդկանց ռոմանտիկ սերը, դա կենդանիների հրապուրանքի փոփոխված տեսակն է։ Այն մեր նախնիների մոտ առաջացել է որպես գոյատևման միջոց։ Այլ խոսքերով, սերն օգնում է տնտեսել ջանքերը, կենտրոնանալու և սերունդը շարունակելու նպատակով մեկ զուգընկեր ունենելու համար։
3. Սերը տևում է 1,5-ից 3 տարի
Այստեղ գոյություն ունի կենսաբանական իմաստ․մեր նախնիների մոտ այդ ժամանակը երաշխավորում է հոր մասնակցությունը մոր և երեխայի կյանքի առաջին, ամենադժվար ամիսներին։ Մեծ խոչնդոտների դեպքում, ինչպիսիքն են անկախությունը, բաժանումը, սերը կարող է ավելի երկար ձգվել։
4. Սերը Կույր է
Գերմանցի հետազոտող Անդրեաս Բարտելյայի նկարներում երևում է, որ սովորաբար գոտիներն ակտիվ են չսիրահարված մարդկանց մոտ։ Դա բացասական զգացմունքների և ռացիոնալ որոշումների գոտիներն են։
5. Որտեղից է առաջանում դեպրեսիան
Սիրո մեջ դժբախտ մարդն անցնում է երկու էտապ։ Սկզբնական շրջանում դոֆիմինի մակարդակը շատ ուժեղ է բարձրանում, որի արդյունքը հանդիսանում է մոլեգնությունը և ավելի սրված սիրո զգացմունքը։ Սակայն, ուշ թէ շուտ առաջ է գալիս երկրորդ փուլը, դոֆեմինը միջին մակարդակից իջնում է և սկսվում է դեպրեսիան։
6. Սերը կախվածություն է
Քանի որ սերը նման է կոկոինին, գիտնականները խորհուրդ են տալիս դժբախտ սերը բուժել այնպես, ինչպես կախվածությունը թմրանյութերից ։
Հարկավոր է վերացնել բոլոր հիշողությունները․ թափել բոլոր նկարները, չզանգահարել և զբաղվել բոլորովին նոր որևէ բանով։ Լրիվ restart։
7. Սերը կարելի է դեղամիջոցներով բուժել
Ինչպես մոլագարները, որոնք չեն կարող վերահսկել իրենց գործողությունները, սիրահարների արյան մեջ ևս տեղի են ունենուոմ լուրջ քիմիական փոփոխություններ։ Նրանց մոտ շատ իջած է սերոտոնինի մակարդակը․ կարևոր հորմոն։
Գիտնականները դրանում մեղադրում են դոֆամինին․ բնական թմրամիջոց, որն անջատում է վերահսկողության համակարգը։ Ամերիկայում սիրո հողի վրա կատարվող հանցագործություններն այնքան մեծ են, որ լրջորեն խոսվում է այն հաբերով բուժելու մասին։
8. Սերոտոնինը սպնում է սերը
Եթե մկանը մեծ չափաբածնով սերոտին տալ, նա կթողնի իր մշտական զուգընկերոջը և կզուգավորվի ում հետ պատահի։
Կարևոր է իմանալ, որ սերոտոնինի մակարդակը բարձրանում է ժամանակակից հակադեպրեսանտների ազդեցության ներքո։
9. Նորությունները փրկում են սերը
Ժամանելով անծանոթ երկիր, հայտնվելով անծանոթ հյուրանոցում, շատ զույգեր ընդունակ են խելագարությունների։ Ցանկացած նորույթին ի պատասխան, ուղեղում կրկին մեծ կոնցենտրացիաներով արտադրվում է դոֆամինը, և այն կարող է կարճացնել հին էլեկտրական շղթաները, օրինակ, հենց նույն սիրահարվածության դրայվը։ Այդ իսկ պատճառով, ամերիկացի գիտնականները զույգերին խորհուրդ են տալիս շաբաթը մեկ անգամ կազմակերպել հանդիպման երեկոներ, բայց ոչ նույն վայրում։
10․ Տղամարդիկ սիրում են աչքերով
Սիրահարվածության շրջանում տղամարդկանց մոտ առավել ակտիվ է դառնում մեծ կիսագնդերի կեղևի գոտին։ Այնպես որ, իզուր չի ասված, որ տղամարդիկ աչքերով են սիրում։ Կանանց մոտ ակտիվ գոտին հիշողությունն է։





