0

10 փաստ փռշտոցի մասին

10 փաստ փռշտոցի մասին

1. Փռշտոցը սկսվում է նյարդերի վերջավորություններում
Այսպես է պնդում Գրինվիլլիից ալերգիայի և շնչարգելքի մասնագետ Նեյլ Կաոն (Neil Kao): Մարդիկ տարբեր են, սակայն բոլորի նյարդային համակարգը կազմավորված է նույն ձևով: Նյարդերի միջոցով տարածվող ազդանշանները կարող են փոխանցվել դեպի գլխուղեղ և հետ, որն էլ անդրադառնում է փռշտալու տարբեր ռեակցիաներին: Նյարդերի միջոցով ազդանշան հաղորդելու ժամանակ Կենտրոնական նյարդային համկարգը տեղեկանում է, որ քթի մեջ ինչ-որ բան կա, որը պետք է այնտեղից հեռացվի:

2. Փռշտոցը պաշտպանում է մեր օրգանիզմը
Փռշտոցը, որն օգնում է մեզ առողջ մնալ, հանդիսանում է իմունային համակարգի կարևոր մասը: Փռշտալու ընթացքում մարմինը  մաքրվելով մանրէներից և վիրուսներից գտնվում է պաշտպանված վիճակում: Երբ ԿՆՀ ազդանշան է ստանում, որ ինչ որ բան քիթն է ընկել, ուղեղում ակտիվանում է փռշտալու կենտրոնը, կոկորդը, աչքերը և բերանը փակվում են, կրծքավանդակի մկանները կծկվում են: Արդյունքում օդը թքի և լորձի հետ միասին դուրս է մղվում քթից ու բերանի խոռոչից և փռշտոց է առաջանում:

3. Մենք փռշտում ենք մեծ արագությամբ
Փռշտոցը մեկ ժամում անցնում է 160 կմ, ասում է Պատտի Վուդը (Patti Wood)՝ «Հաջող ազդանշաններ. Ինչպես հասկանալ մարմնի լեզուն» գրքի հեղինակը: Նա նույնպես պնդում է, որ փռշտալուց օդը դուրս է մղում 100 000 մանրէներ:

4. Հոնքեր հանելը փռշտոց է առաջացմում
Հոնքերն հանելիս ակտիվացնում եՆք նյարդերի ծայրերը, որոնք պատասխանատու են քթանցքերի համար: Արդյունքում՝ փռշտում եՆք:

5. Մարդ քնի մեջ չի փռշտում
Քնած ժամանակ քնած են լինում նաև նյարդերը, որոնք պատասխանատու են փռշտալու համար: Դա նշանակում է, որ եթե իսկապես քնած ենք, ապա չենք կարող փռշտալ:

6. Ֆիզիկական ակտիվությունը փռշտաց է առաջացմում
Ֆիզիկական վարժությունները կարող են փռշտոց առաջացնել, ասում են փորձագետները: ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կատարվում է հիպերօդափոխություն, որը չորություն է առաջացնում քթանցքերում և բերանում: Արդյունքում սկսում ենք ֆսֆսացնել և փռշտալ:

7. Ամենաերկար փռշտոցը
Ամենաերկար փռշտոցը արձանագրվել է Մեծ Բրիտանիայում Դոննա Գրիֆֆիցի (Donna Griffiths) կողմից, որը փռշտում էր անընդհատ 978 օր: Այդպիսի նոպաները կարող են ունենալ հոգեբանական պատճառներ:

8. Արևը կարող է ստիպել մեզ փռշտալ
Արևի վառ լույսը  ևս երեքից մեկին ստիպում է փռշտալ: Այդ երևույթը անվանում են «լուսային փռշտոցի ռեֆլեքս», որն առաջանում է միշտ, երբ նայում ենք արևին կամ արևի վառ լույսին: Պարզ չէ դրա առաջացման պատճառը, սակայն հայտնի է, որ այդ հատկությունը ժառանգական է:

9. Սեքսի մասին մտքերը առաջացնում են փռշտոց
Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ սեքսի մասին մտածելիս խթանվում է պարասիմպատիկ նյարդային համակարգը, որն էլ առաջացնում է փռշտոց:

10.Ինչպե՞ս կանգնեցնել փռշտոցը
Չնայած, որ այս տարբերակը կատարյալ չէ, փորձագետներից ոմանք խորհուրդ են տալի բերանով շունչ քաշել և սեղմել քթի ծայրը:

Размещение баннерной рекламы

Մուտք

ԳՐԱՆՑՈՒՄ ՍՈՑ ԿԱՅՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Մուտքանուն(Email):
Գաղտնաբառ:

Մենյու

    Ակտիվ մասնակիցներ

     
      №1
      137
      0
      №2
      97
      1
      №5
      49
      0
      №6
      41
      0
     

      Կարգավիճակ

       
      Մարդկանց քանակը կայքում: 259
      Նորերը ամսում: 0
      Նորերը շաբաթում: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
      Հաշվիչներ
      Հիմա օնլայն
      Այսօրվա այցելուները
Օնլայն: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0