0

Կռիվը սերն արտահայտելու յուրօրինակ միջոց է

Կռիվը սերն արտահայտելու յուրօրինակ միջոց է

Մարիամը և Էրիկը սովորում էին նույն դպրոցի տարբեր դասարաններում: Էրիկը Մարիամից մեկ տարի մեծ էր: Նա 15 տարեկան էր, իսկ Մարիամը`14: Մարիամը ոչնչով աչքի չընկնող աղջնակ էր, իսկ Էրիկը մեծ շրջապատ ունեցող և երեխաների մեջ ամենաակտիվն էր:

Մարիամը սիրում էր Էրիկին, սակայն Էրիկը չէր նկատում նրան, և նա ամեն ինչ անում էր Էրիկի ուշադրությանն արժանանալու համար: Նա հաճախ գնում էր Էրիկենց դասարանի մոտ և սպասում նրան, իսկ Էրիկը անտարբեր անցնում էր նրա կողքով, և դա մեծ ցավ էր պատճառում Մարիամին:

Մի անգամ աշակերտական խորհրդի ժողովներից մեկի ժամանակ Մարիամը սկսեց հակառակվել Էրիկին, նա ամեն ձև փորձում էր ապացուցել,որ Էրիկի ասածները սխալ են, և դա շատ էր զայրացնում նրան: Ի վերջո Էրիկը իրեն զսպել չկարողացավև սկսեց վիրավորել Մարիամին: Այդ ամենը դուր եկավ նրան, և վեճերը կրկնվեցին: Մարիամը գոնե այդ ձևով ուշադրության էր արժանանում:

Մարիամը շարունակ կրկնում էր.                                                                                                                                                                                                                                                                                                                          -Դու ինքնահավան ես, քեզ թվում է, թե բոլորը քեզ սիրում են, բայց իրականում դու միայնակ ես ու միայն դու ես քեզ սիրում:

Էրիկը պատասխանում էր.

-Իսկ դու ձանձրալի ես:

Մի օր հերթական վեճի ժամանակ, երբ Մարիամը կրկնեց նույն խոսքերը Էրիկը պատասխանեց.

-Մի գուցե դու ճիշտ ես, և ես ինքնահավան եմ, բայց քո խոսքերում կա մի սխալ, ոչ թե միայն ես եմ ինձ սիրում, այլ միայն դու ես ինձ սիրում:

Այս լսելուց հետո Մարիամը ոչինչ ասել չկարողացավ, նա միայն մտածում էր, թե ինչպես Էրիկը այդ մասին իմանալով անտարբեր է անցել նրա կողքով:

Արդեն մեկ ամիս էր անցել, բայց այդ ընթացքում Մարիամը ոչինչ չէր արել, նա խուսափում էր Էրիկից և փորձում էր մոռանալ նրան, սակայն չէր կարողանում, չէ՞ որ Էրիկը նրա առաջին սերն էր, իսկ առաջին սերը դժվար է մոռացվում:

Մի առավոտ, երբ Մարիամը եկավ դպրոց` պատահմամբ լսեց, որ Էրիկը ընկերուհի ունի: Նա այնքան մեծ ցավ զգաց իր սրտում, որ մի պահ քայլելը մոռացավ: Մինչ նա անկյունում կանգնած արցունքներն էր մաքրում երեսից, Էրիկը մոտեցավ նրան: Մարիամը գլուխը բարձրացրեց և կարծեց տեսիլք է, որ հայտնվեց արցունքների ետևից: Էրիկը ձեռքով մաքրեց Մարիամի արցունքները և ասաց.

Ես երբեք չեմ թողնի, որ դու լացես, չէ որ Աստված ինձ պահպանում է քո արցունքների համար:

Размещение баннерной рекламы

Մուտք

ԳՐԱՆՑՈՒՄ ՍՈՑ ԿԱՅՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Մուտքանուն(Email):
Գաղտնաբառ:

Մենյու

    Ակտիվ մասնակիցներ

     
      №1
      137
      0
      №2
      97
      1
      №5
      49
      0
      №6
      41
      0
     

      Կարգավիճակ

       
      Մարդկանց քանակը կայքում: 259
      Նորերը ամսում: 0
      Նորերը շաբաթում: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
      Հաշվիչներ
      Հիմա օնլայն
      Այսօրվա այցելուները
Օնլայն: 4
Հյուրեր: 4
Գրանցվածներ: 0