0

Վերադարձ

Վերադարձ

Վերադարձ

Աշնանային մի գեղեցիկ առավոտ էր: Գույնզգույն ու գեղեցիկ թիթեռնիկների նմանվող տերևները պարելով ցած էին թափվում հոգնած ծառերի չորացած ճյուղերից: Այգում լռությանը խանգարում էր միայն տերևների խշշոցը: Անհանգիստ քամին պարում էր դատարկ փողոցներում. մերթ թափանցում դատարկ տներ, մերթ դուրս գալիս ու վազում այգի: Կարծես փնտրում էր ինչ-որ մեկին, որ խաղար նրա հետ: Մարդիկ արդեն վաղուց է ,որ չէին զբոսնում այդ այգում: Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշաժը խուճապի էր մատնել փոքր քաղաքի բնակիչներին: Նրանք լքել էին իրենց բնակարանները և հեռացել իրենց այդքան հարազատ քաղաքից: Իսկ այսօր մարդիկ կարծես թե մոռացել էին այդ աղետը և ապրում էին հարևան գյուղերում ու շարունակում էին վայելել իրենց ուրախ ու երջանիկ կյանքը:

Թեպետ երկրաշարժը այնքան էլ ուժեղ չէր եղել, և ճաքճքել էին միայն բնակարանների մի քանի պատեր: Այնուամենայնիվ քաղաքը ամայացել էր, և կարծես չկար ոչ մի շնչավոր էակ: Բայց…Վերջապես քամին գտավ Անուշին և սկսեց խաղալ նրա գանգուր մազերի հետ: Այսօր այգու գեղեցկությունն էր վայելում մի աղջնակ: Նա քայլում էր չոր խոտերի վրայով և կարծես պարուրված էր երջանկության հմայքով: Բայց մի՞ թե կարելի է հրճվել միայնությունից, մի՞թե այդ քնքուշ էակը կարող էր ապրել այստեղ երջանիկ, երբ շուրջը չկար ոչ մի շնչավոր:

Պարզվում էր, որ նա միայնակ չէր ապրում: Նրա հետ էին մայրը և ծեր տատը` Սոնան, ում խորհրդով էլ այս ընտանիքը չէր լքել հարազատ քաղաքը և չէր հեռացել փոքրիկ քաղաքից: Սոնան շատ խելացի և իմաստուն կին էր, և բոլորը միշտ լսում էին նրա խորհուրդները ու միշտ գոհ մնում: Բայց այս անգամ …մարդիկ ոչ թե վախեցել էին կրկնվող երկրաշարժի վտանգից, այլ տարվել էին այն մտքով, որ գյուղում ավելի հեշտ է ապրելը: Անուշի որդին` Սիմոնը, հաճախ գնում էր հարևան գյուղեր, աշխատում էր այնտեղ շաբաթներով ու նորից ետ գալիս: Նա համոզված էր, որ մի քանի տարի հետո քաղաքը նորից կծաղկի:

Բայց ի՞նչն էր աղջկա երջանկության պատճառը:Սիմոնը արդեն երրորդ անգամն էր գնացել հարևան գյուղ և այս անգամ նա իր հետ բերել էր մոտ հարևան Սարգսի ընտանիքին: Այդ մի մեծ ուրախություն էր Սիմոնի ընտանիքի անդամների համար, քանի որ նրանք հոգնել էին միայնակ ապրելուց և անհամբեր սպասում էին քաղաքի աշխույժ ու եռանդով լի կյանքին: Ահա և մի քանի այցելություններ հարևան գյուղեր, և գրեթե քաղաքի կեսը լցվեց ուրախության ճիչերով:

Անցան մի քանի խաղաղ տարիներ: Քաղաքում նորից եռում էր կյանքը. ծնողները առավոտյան գնում էին աշխատանքի, երեխաները` դպրոցներ և վարժարաններ, իսկ ծերերը նստում էին տանը և սկսում էին գործել: Փողոցներում միշտ աղմուկ էր, և այդ աղմուկը ամենից շատ հաճելի էր Սոնային: Բնակիչները միշտ շնորհակալություն էին հայտնում նրան, քանի որ հասկանում էին, որ նրա բարի խորհրդի շնորհիվ է այժմ քաղաքը ապրում ու ծաղկում:

Այն օրից անցել են երեսուն անհոգ տարիներ,բայց բնակիչները միշտ հիշում են իմաստուն ու խելացի Սոնային:

Լիանա Չանախչյան, Երևան, 112 ավագ դպրոց, 10-րդ դասարան

Размещение баннерной рекламы

Մուտք

ԳՐԱՆՑՈՒՄ ՍՈՑ ԿԱՅՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Մուտքանուն(Email):
Գաղտնաբառ:

Մենյու

    Ակտիվ մասնակիցներ

     
      №1
      137
      0
      №2
      97
      1
      №5
      49
      0
      №6
      41
      0
     

      Կարգավիճակ

       
      Մարդկանց քանակը կայքում: 259
      Նորերը ամսում: 0
      Նորերը շաբաթում: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
      Հաշվիչներ
      Հիմա օնլայն
      Այսօրվա այցելուները
Օնլայն: 2
Հյուրեր: 2
Գրանցվածներ: 0