0

Խալերի նշանակությունը

Խալերի նշանակությունը

Լավ նշան են համարվում արևի, լուսնի, թռչունի կամ հինգ վերջավորությամբ աստի տեսքով խալերը: Ընդունված է կարծել, որ բարդ ճակատագիր է կանխատեսվում հատկապես այն մարդկանց, ովքեր մարմնի վրա ունեն խաչանման խալեր:
Բոցի տեսքով խալը խոսում է մարդու բարդ բնավորության մասին: Առհասարակ, որքան խալը արտահայտիչ է և ավելի ուռուցիկ, այդքան խալի նշանակությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Դեռ հին ժամանակներում, իմաստուններին միայն դեմքի վրա հայտնի էին հարյուրից ավելի գոտիներ, որոնցով նրանք կարող էին պարզել խալի նշանակությունը: Եթե խալը գտնվում է ճակատին, ապա համարվում է, որ տվյալ մարդը ընկերների և ընտանիքի հետ բարդ հարաբերություններ ունի: Եթե խալը գտնվում է քթարմատին, ապա դա խոսում է այն մասին, որ նման խալի սեփականտիրոջը կանխորոշվում է երջանիկ ճակատագիր:

Խրոնիկ անհաջողակի խալը գտնվում է քթի ծայրին: Աջ այտին գտնվող խալը խոստանում է բուռն սեր, իսկ ձախ այտին գտնվող խալը հուշում է, որ սեփականատերը պետք է քաջություն և վճռականություն զարգացնի:

Պարանոցի վրա խալեր հաճախ ունենում են անհավասարակշիռ մարդիկ: Նման մարդիկհաճախակի փոխում են իրենց նախասիրությունները և տեսակետները: Եթե խալերը գտնվում են երկու ուսերին միաժամանակ, ապա տվյալ մարդը համարվում է հաջողակ: Ձախ ուսին գտնվող խալը նշանակում է ֆինանսական դժվարություններ, աջ ուսին՝ երջանիկ ամուսնություն և նյութական ամուր կարգավիճակ: Եթե խալը գտնվում է աջ ականջին, ապա այն նշանակում է, որ դուք շատ հաջողակ եք, իսկ եթե ձախ ականջին, ապա դուք հակված եք դիմել ռիսկի, և կասկածելի գործերի մեջ մտնել:

Կանանց որովայնի վրա գտնվող խալը երեխա ունենալու լավ կարողության նշան է, բայց այն նաև ոչ բարձր ինտելեկտի նշան է: Նմանատիպ խալի առկայությունը տղամարդկանց մոտ վախկոտության և եսասիրության նշան է: Կնոջ կրծքի վրա գտնվող խալը նշանակում է, որ նա շատ տղամարդկանց ուշադրության կենտրոնում կգտնվի, իսկ կրծքի տակ գտնվող խալը բանսարկուի նշան է:

Լավ հայր և ամուսին կլինի այն տղամարդը, ում աջ պտուկի վրա խալ կա: Նրանք, ովքեր ձգտում են մենակության, խալեր ունեն ազդրերի վրա: Ձեռքի վրա խալ ունեցող մարդիկ հաջողություն են բերում և՛ իրենց, և՛ իրենց հարազատներին: Կնոջ կոճի վրայի խալը վկայում է նրա աշխատասիրության, եռանդի և անկախության մասին: Դաստակի մուգ խալերն հուշում են, որ դուք կունենաք հետաքրքրաշաժ կարիերա, հարստություն և երջանկություն:

Տղամարդու ճակատի աջ մասում գտնվող խալը վկայում է, որ նրան կյանքում սպասվում է հաջողություն և փառք: Հետույքին գտնվող խալերը ցույց են տալիս, որ իր տերը զիջող է և հակված է դեպի անգործության: Կողոսկրերի խալերը նույնպես ունեն իրենց նշանակությունը. ձախ կողմ․ դուք ունեք հիանալի հումոր, աջ կողմ․ դուք անվճռական եք և ձեզ անտակտ պահելու հակում ունեք:

Размещение баннерной рекламы

Մուտք

ԳՐԱՆՑՈՒՄ ՍՈՑ ԿԱՅՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Մուտքանուն(Email):
Գաղտնաբառ:

Մենյու

    Ակտիվ մասնակիցներ

     
      №1
      137
      0
      №2
      97
      1
      №5
      49
      0
      №6
      41
      0
     

      Կարգավիճակ

       
      Մարդկանց քանակը կայքում: 259
      Նորերը ամսում: 0
      Նորերը շաբաթում: 0
      Նորերը երեկ: 0
      Նորերը այսօր: 0
      Հաշվիչներ
      Հիմա օնլայն
      Այսօրվա այցելուները
Օնլայն: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0