Դու ուզեցիր, որ ես քեզ տիրություն անեմ, ու ես անտեր մնամ։Ամեն, ամեն ինչ տամ, տեղը ոչինչ չառնեմ,ու քեզ ընկեր մնամ։ Դու ուզեցիր, որ ես քեզ թողնեմ ու գնամ, բայց և քոնը լինեմ,արցունքի մեջ մնամ ու սգի մեջ մնամ,Եվ քո տոնը լինեմ։ Դու ուզեցիր, որ ես փոխվեմ հազար անգամ, բայց և հինը լինեմ։Քեզ ուրիշին տվիր և չուզեցիր անգամ,որ ես իմը լինեմ։
0
30/04/2014 | տխուր | by Администратор
Теги:




